Հայաստանի խորհրդարանում օրինագիծ են քննարկել թվային ռադիոհեռարձակմանն անցումը մինչեւ 2018-ի հուլիս հետաձգելու մասին:  

Հանրապետության տրանսպորտի եւ կապի փոխնախարար Գագիկ Թադեւոսյանը հայտնել է, որ հետաձգումը կապված է նրա հետ, որ ի տարբերություն հեռուստատեսության, ռադիոն ամբողջ աշխարհում շարունակում է հեռարձակվել անալոգային ռեժիմում, որն առայժմ բավարարում է ռադիոկայանների թվի, դրանց բազմազանության եւ բովանդակության պահանջներին: Բացի այդ, միջազգային մակարդակում առայժմ չի ընդունվել թվային հեռարձակման միասնական ստանդարտ: