2010-ի սեպտեմբեր ամսին Հայաստանի պետբյուջե է մուտքագրվել մոտ 60 մլրդ դրամ` ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, սեպտեմբերի հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ.-ի համեմատ, այս տարվա սեպտեմբերին հավաքագրվել է ավելի քան 4 մլրդ դրամով ավելի հարկ:
Սոցիալական ապահովագրության վճարների մասով եւս գերակատարում է արձանագրվել. սեպտեմբերին հավաքագրվել է 9.6 մլրդ դրամ սոցիալական ապահովագրության վճար, ինչը մոտ 900 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը:


























