Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) Ուկրաինայում «Եվրամիության» անցկացումը 15 մլն եվրո է գնահատել, հայտնում է «Ուկրաինական լուրերը»: 

«Եվրոպական հեռարձակողների միությունը, որը մրցույթի սեփականատերն է, արդեն ֆինանսական երաշխիքներ է ուղարկել եւ այնտեղ հնչում է  15 մլն եվրո գումարը», –ասել է Ուկրաինայի Ազգային հեռուստաընկերության (ՈՒԱՀԸ) գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիան:   

Նա ճշտել է, որ խոսքն այն միջոցների մասին է, որոնք կազմակերպիչները կծախսեն մրցույթի նախապատրաստման եւ անցկացման համար: 

Ալասանիայի խոսքով, տվյալ գումարը դեռեւս պաշտոնական չէ, բայց ՈՒԱՀԸ-ն նախատեսել է այն ներկայացնել կառավարության քննարկմանը: