Մոսկվան վերջնականապես չի հրաժարվել ո՛չ «Հարավային հոսք»-ից, ո՛չ «Թուրքական հոսք»-ից, բայց այդ հարցերով Եվրահանձնաժողովի հստակ դիրքորոշմանն է սպասում: Ըստ ՏԱՍՍ-ի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումից հետո կայացած ասուլիսում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ինչ վերաբերում է Սեւ ծովի հատակով արտահանման երթուղիներին (գազի մատակարարմանը), քաղաքական բնույթի հայտնի դժվարություններ կան Թուրքիայի հետ»,- լրագրողներին հիշեցրել է պետության ղեկավարը:
«Բայց մենք վերջնականապես չենք հրաժարվել նախագծերից ոչ մեկից»,- հավելել է Պուտինը:





























