Մեծ Բրիտանիայի ընտրական հանձնաժողովը կառավարությանը խնդրել է երկարաձգել հանրաքվեի  համար գրանցվելու ժամկետը, հայտնում է Reuters-ը:

Կառավարական կայքը դադարել է աշխատել հունիսի 7-ի կեսգիշերին՝ հաշվառման ավարտից քիչ առաջ: Հանձնաժողովը կարծում է, որ դա կարող էր խանգարել որոշ քաղաքացիների գրանցվել հանրաքվեի մասնակցության համար:

«Գրանցման տեւողությունը որոշվում է օրենսդրությամբ, բայց մենք կառավարությանը խնդրել ենք վերանայել ժամկետների երկարաձգման հնարավոր տարբերակները: Մենք կպաշտպանենք օրենսդրության նման փոփոխությունը»,- հայտնել են ընտրական հանձնաժողովից:

Նշենք, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն կայանալու է հունիսի 23-ին: