Գերմանիան «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության նախագիծը կսատարի, եթե այն չսպառնա Ուկրաինային եւ Արեւելյան Եվրոպայի երկրներին գազի մատակարարումներին, ինչպես նաեւ համապատասխանի օրենսդրության դրույթներին: Bloomberg-ի փոխանցմամբ, այս մասիին Բեռլինում լրագրողներին հայտնել է Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը:

««Հյուսիսային հոսք»-ը պետք է համապատասխանի օրենսդրության պահանջներին եւ չպետք է սպառնա Ուկրաինայի տարածքով դեպի Արեւելյան Եվրոպա գազի տարանցմանը»,- ասել է նախարարը:

Ըստ ՏԱՍՍ-ի, «Հյուսիսային հոսք 2» նախագիծը նախատեսում է ծովային գազատար խողովակաշարի երկու հոսքի կառուցում՝ ընդհանուր տարեկան 55 մլրդ խ.մ. հզորությամբ: Այն Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանից գազ է հասցնելու Գերմանիա:

Նախագծի իրականացմամբ զբաղվելու է New European Pipeline AG համատեղ նախագծային ընկերությունը: Դրանում «Գազպրոմ»-ը 51% մասնաբաժին կունենա, 10-ական տոկոս կունենան E.ON-ը, Shell-ը, OMV and BASF/Wintershall-ը, 9% էլ՝ ENGIE-ն: