Լիբիայի բանակը Սիրտի ազատագրման գործողության ընթացքում կարողացել է քաղաքի խորքերը հասնել՝ չնայած «Իսլամական պետության» զինյալների դաժան դիմադրությանը: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է լիբիական զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ Մուհամմադ ալ-Հասրին:

ԻՊ-ից Սիրտն ազատագրելու գործողություն սկսելու մասին հայտարարվել էր մայիսի սկզբին: Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ զինվորականներին հաջողվել է քաղաք մտնել, որը Լիբիայում ԻՊ-ի գլխավոր հենակետն է:

Ալ-Հասրին AP գործակալությանն ասել է, որ բանակը վերահսկողություն է հաստատել քաղաքի կամուրջի նկատմամբ, որն ահաբեկիչներն օգտագործում էին իրենց հակառակորդներին կախելու համար: Սիրտի կենտրոնից եւ քաղաքի կենտրոնական հրապարակից բանակին միայն 5 կմ է բաժանում:

Ռազմական գործողությունների ընթացքում բանակը 5 զինվոր է կորցրել, 25 վիրավոր կա: