Ֆրանսիայի Սենատը ձայների մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել՝ կոչ անելով թեթեւացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Քվեարկությանը մասնակցած սենատորներից բանաձեւին «կողմ» է քվեարկել 302-ը, «դեմ»՝ 16-ը:
Փաստաթղթի հեղինակները, որը խորհրդատվական բնույթ է կրում, Ֆրանսիայի կառավարությանը կոչ են անում Բրյուսելում հարցի քննարկման ժամանակ պնդել պատժամիջոցների ռեժիմի աստիճանական մեղմացման հարցում՝ Ուկրաինայի իրավիճակի կարգավորման շուրջ Մինսկի համաձայնությունների իրականացմանը զուգահեռ:





























