Քալիֆորնիայի վեհաժողովի թեկնածուները՝ ամերիկահայ Արտաշես Քասախյանն ու Էնթոնի Պորտանտինոն հաղթահարել են փրայմերիզը եւ կպայքարեն նոյեմբերին կայանալիք ընտրություններում:

Ըստ «Asbarez»-ի, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը սատարում է երկու թեկնածուներին էլ:

Հայկական ծագմամբ մյուս թեկնածուն՝ Խաչո Աչաջյանը, 18.9% ձայն է ստացել՝ քիչ տարբերությամբ պարտվելով Ջասթին Ֆարեդին: Սակայն այս շրջանում դեռեւս ոչ բոլոր ձայներն են հաշվարկել, եւ Աչաջյանը դեռեւս հաղթանակի հնարավորություն ունի:

Իսկ Արա Նաջարյանը պարտվել է Լոս Անջելեսի կառավարման խորհրդի ընտրություններում եւ չի կարող մասնակցել նոյեմբերի ընտրություններին: