Թաիլանդում սկսվել են երկրի թագավոր Փհումիփոն Ադուլյադետի թագավորության 70-ամյակի հանդիսավոր միջոցառումները: Տոնակատարությունը սկսվել է մայրաքաղաք Բանգկոկում կրոնական արարողությամբ, որին մասնակցել է 770 բուդդայական վանական: Թագավորական պալատի մոտ մի քանի հարյուր մարդ է հավաքվել, հայտնում է BBC-ն:
Թաիլանդի բնակիչների համար միապետը կայունության խորհրդանիշն է երկրում փոփոխվող քաղաքական իրադրության ֆոնին:
88-ամյա թագավորը աշխարհի ամենատարեց իշխող միապետներից է: Նա վերջին շրջանում առողջական խնդիրներ ունի եւ արդեն մի քանի ամիս հանրության առջեւ չի հայտնվել:
Հունիսի 7-ին նա սրտի վիրահատության էր ենթարկվել, որը, ըստ արքայական պալատի հայտարարությունների, հաջող է անցել:





























