ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստրը` Մալիան, ամառային ստաժավորում կանցնի Մադրիդում ԱՄՆ-ի դեսպանատանը, գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Local-ին:
Հաղորդվում է, որ վայրի ընտրությունը գուցե կապված է նրա հոր եւ Իսպանիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Կոստոսի ամուր ընկերության հետ, որը Օբամայի գլխավոր հովանավորն էր 2012-ին նախագահի պաշտոնում նրա վերընտրության ժամանակ:
17-ամյա Մալիան իսպաներեն է ուսումնասիրել: Մարտին Բարաք Օբամայի Կուբա պաշտոնական այցի ընթացքում Մալիան հանդես եկավ որպես հոր թարգմանիչ: Օբամայի խոսքով, աղջիկն իսպաներեն անհամեմատ ավելի լավ գիտե, քան ինքը:





























