Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկող օրենքի ընդունմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է այլեւս հույսեր չփայփայել 2020-ին պլանավորվող ԵՄ անդամակցության կապակցությամբ, գրում է The Guardian-ը:

Բրիտանական թերթը դատապարտում է նշված օրենքը եւ կարծում է, որ այն հօդս է ցնդեցրել այն պատրանքները, թե Թուրքիան արեւմտյան ժողովրդավարություն է: Եվրամիությունը «քրստոնեական ակումբ» համարող Էրդողանը, ստորագրելով այդ օրենքը, կազդարարի տեսանելի ապագայում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորության կորուստը:

Բացի այդ, մի շարք քննադատներ կանխատեսում են երկրում իրավճակի վատթարացում, անգամ քրդերի հետ զինված հակամարտության ակտիվացում:

Հեղինակի կարծիքով, եթե անկայուն միգրացիոն գործարքը տապալվի, ապա ԵՄ-ն ավելի քիչ խթան կունենա անդամակցության բանակցությունները շարունակելու  համար: Բացի այդ, Գերմանիան եւ Ֆրանսիան դեմ են ԵՄ-ին Թուրքիայի անդամացկությանը եւ արդեն հայտարարել են, որ կարող են օգտվել վետոյի իրավունքից: