Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Բելգիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանն արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահը նշել է, որ Բելգիայի հայ համայնքը մշտապես ակտիվ դերակատարություն է ունեցել հայրենիքին սատարելու գործում՝ հույս հայտնելով, որ նման հայրենանվեր գործունեությունը տարիների ընթացքում էլ ավելի կընդլայնվի: