Թուրքմենստանի նոր սահմանադրությունը կարող են ընդունել մինչեւ այս տարվա վերջ: Այդ մասին հայտնել է մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Ակջա Նուրբերդիեւան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

«Այս տարի մենք հույս ունենք, որ նախագիծը կընդունվի եւ կգործի», — լրագրողներին հայտնել է Նուրբերդիեւան:

Մեջլիսի նախագահը հինգշաբթի հանդիպել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: 

Նրա խոսքով, նոր սահմանադրության շատ պահեր ուղղված են Թուրքմենստանի քաղաքացիների բարօրությանը, իսկ ինքը` փաստաթուղթը   «ժողովրդի սահմանադրություն» է:

Նուրբերդիեւան հայտնել է, որ սահմանադրության նախագիծը ներկայացվել է զանգվածային լրատվության միջոցներում, որպեսզի երկրի քաղաքացիները կարողանային դրա վերաբերյալ դիտողություններ անել: «Սեպտեմբերին տեղի կունենա ավագների խորհուրդ, որտեղ վերջին անգամ կքննարկվի հիմնական նախագիծը, դրանից հետո մենք խորհրդարանում կընդունենք տվյալ օրենքը», — ասել է նա:

«Բնական է, որ այդ օրենսդրական ակտում շատ փոփոխություններ կան կապված եւ կրթության, եւ բնապահպանության, եւ մեզ մոտ մարդու իրավունքների հարցերով լիազորված անձի կարգավիճակի ստեղծման հետ: Շատ փոփոխություններ կան, դրանք ուղղված են մեր մարդկանց բարօրությանը», — հավելել է նա: