Լիցենզիաների կրճատման եւ էլեկտրոնային եղանակով դրանց տրամադրման շնորհիվ, պետական համակարգում կոռուպցիոն ռիսկերը էապես կկրճատվեն: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 4-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։
Հիշեցնենք, որ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ, ԱԺ-ն շուտով կքննարկի լիցենզիաների թիվը մոտ 40 տոկոսով կրճատելու խնդիրը։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ներկայումս գործող 169 լիցենզիաների փոխարեն սահմանվելու են 96-ը։ Մոտ 10 տեսակի լիցենզիա ընդհանրապես վերացվելու է, մի մասը խմբավորվելու է, իսկ բարդ լիցենզիաների մի մասը փոխարինվելու է պարզով։
Ըստ Տ. Դավթյանի՝ նախարարություններին հեշտ չի եղել համոզել, որպեսզի հրաժարվեն լիցենզավորման գործառույթից, եւ 6-ամսյա բանակցություններից ու քննարկումներից հետո ի վերջո եկել են որոշակի կոնսենսուսի։





























