Եվրախորհրդարանը հայտարարել է պանամական փաստաթղթերի հետաքննության հանձնաժողով ստեղծելու մասին: Այս մասին ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Հետաքննությունն ուղղված է Եվրամիության պաշտոնյաների եւ օֆշորային Mossack Fonseca-ում գրանցված պետությունների կառավարությունների միջեւ կապերի բացահայտմանը:
Խորհրդարանական հանձնաժողովում ներգրավված է լինելու 68 եվրապատգամավոր տարբեր քաղաքական խմբակցություններից: Նրանք 12 ամիս կուսումնասիրեն միլիոնավոր փաստաթղթեր եւ զեկույց կպատրաստեն:
Հանձնաժողովի առաջին նիստը կկայանա խորհրդարանի ամառային արձակուրդից առաջ:





























