Բրյուսելի դատարանը բավարարել է Բրյուսելի օդանավակայանի ահաբեկչությունը կազմակերպած Մոհամմեդ Աբրինիին արտահանձնելու մասին Ֆրանսիայի հայցը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով դատախազության ներկայացուցչին:
Բացի այդ, դատարանը հավանության է արժանացրել Փարիզում իրականացված ահաբեկչությունների գործով ձերբակալված Մոհամմեդ Բակալիի արտահանձնումը:
Դատախազությունում նաեւ հայտարարել են, որ «գործընթացի հետագա փուլերի մասին որեւէ մեկնաբանություն չի լինի»:





























