Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին։
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցել է Ակտոբե քաղաքում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը ղազախստանցի զինծառայողների եւ խաղաղ բնակիչների մահվան պատճառ է դարձել:





























