Հայաստանի միջազգային վարկատուները չեն պահանջում ավելի շատ հարկ հավաքել՝ ավելի արագ վարկերը փակելու համար: Հայաստանի Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարեց ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Այն ուժի մեջ պետք է մտնի 2018 թվականից:

Ավելի շատ հարկ հավաքելն առաջին հերթին ցանկացած պետության շահերից է բխում՝ ընդլայնելու համար հանրօգուտ աշխատանք կատարելու հնարավորությունները:

Միջազգային կազմակերպությունները կարող են խորհուրդ տալ, բայց ոչ ճնշում գործադրել կամ պարտադրել: Միրումյանի խոսքով, յուրաքանչյուր երկրի գործն ու ներքին քաղաքականությունն է՝ ընդունե՞լ այդ առաջարկները, թե՞ ոչ: