Սպիտակ տունը աջակցություն է հայտնել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց: Համապատասխան գրառումը հայտնվել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի Թվիթերի էջում:
«Ամերիկայի լեսբուհիները, գեյերը, բիսեքսուալները եւ տրանսգենդերներն օգնել են մեր հասարակությունն ավելի լավը դարձնել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Միկրոբլոգում նաեւ հայտնվել է ծիածանի գույներով ներկված Սպիտակ տան լուսանկարը:





























