ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հոբելյանի նախօրեին նրան անվանել է անհանգիստ ժամանակներում կայունության խորհրդանիշ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Տարբեր նախագահների եւ վարչապետների օրոք թագուհի Եղիսաբեթ 2-րդը եղել է անհանգիստ ժամանակներում կայունության խորհրդանիշը եւ մեր երկու երկրների միջեւ հատուկ հարաբերությունները շարունակող ուժը»,- ասել է Քերրին:

Պետքարտուղարը նաեւ շնորհավորել է թագուհուն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ամբողջ ամերիկացի ժողովրդի անունից:

«Եղիսաբեթ 2-րդի կառավարման ավելի քան 6 տասնամյակների ընթացքում Ատլանտիկայի 2 կողմում մարդկանց սերունդները հետեւողականորեն ամրապնդել են կապերը, որոնք միավորում են ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան»,- ասել է Քերրին: