ՀԴԲ-ն սկսել է ուսումնասիրել ԱՄՆ նախկին պետքարտուղարի ու Պակիստանում ամերիկյան դիվանագետների գաղտնի նամակագրությունը այդ երկրում ենթադրյալ ծայրահեղականների վրա հարվածներ հասցնելու նպատակով անօդաչու թռչող սարքերի գործածման իրավաչափություն մասին, գրում է The Wall Street Journal–ը:
Ամսագիրը նշում է, որ խոսքը 2011-2012 թթ. ժամանակահատվածի մասին է, երբ պետդեպարտամենտը ղեկավարում էր Հիլարի Քլինթոնը, որը հիմա հավակնում է երկրի նախագահի պաշտոնին: WSJ-ի տեղեկություններով, գաղտնի նամակագրության մի մասը Քլինթոնն իր անձնական էլեկտրոնային փոստով էր ստանում ու պահում չպաշտպանված սերվերում Նյու Յորքի նրա տանը:
ՀԴԲ-ն պարզումէ այդ նամակագրության հիմքերը:Շատ հնարավոր է, որ լուրջ վրիպում է եղել, կամ էլ ծառայողական ինստրուկցիաները միտումնավոր են խախտվել:





























