Ղազախստանի Ակտոբե քաղաքում հունիսի 10-ին սպանվել է 4 ահաբեկիչ եւ նրանց մեկ հանցակից: Վիրավորվել է իրավապահ մարմինների 2 աշխատակից:

Ավելի ուշ Ղազախստանի գլխավոր դատախազությունը «Ահաբեկչություն» հոդվածով քրեական գործ էր հարուցել Ակտոբեում հունիսի 5-ի հարձակումների կապակցությամբ: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի տեղակալը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ գերատեսչությունից հայտնել էին, որ այդ կապակցությամբ  հարուցվել է ավելի քան 20 գործ:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Ակտոբեում մի քանի զինված հարձակում էր տեղի ունեցել, որի հետեւանքով սպանվել էր 7 եւ վիրավորվել 38 մարդ:

Նույն օրը իրավապահները հակաահաբեկչական գործողության շրջանակներում ոչնչացրել էին 13 ծայրահեղականի: Այս պահին նրանց թիվը 17-ն է