Ֆրանսիական Air France ավիաընկերությունը Բունդեսվերի (Գերմանիայի ԶՈՒ) համար նախատեսված փամփուշտներով արկղ է «կորցրել», որը պետք է Մալի հասցներ: Այս մասին գրում է Welt am Sonntag-ը:

Ըստ ՏԱՍՍ-ի, գերմանացի զինծառայողները մայիսի վերջին Air France-ի իրականացրած չվերթով Բեռլինից Բամակո են մեկնել՝ միանալու Բունդեսվերի առաքելությանը: Զինվորները փամփուշտներով արկղը գրանցել են որպես ոչ մեծ ուղեբեռ: Բամակո հասնելուց հետո նրանց բեռը չեն գտել:

Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցչի խոսքով, զինծառայողները Բեռլինի ոստիկանություն հայտարարություն են ուղարկել: Ներկայում երկու վարկած է դիտարկվում. կա՛մ փամփուշտները գողացել են, կա՛մ սխալմամբ այլ օդանավ են բարձրացրել: