Ավստրիայի ոստիկանությունը կանխել է 17 միգրանտների փոխադրող բեռնատարի մուտքը երկիր: Այս մասին գրում է Associated Press-ը:

Գործակալության տեղեկություններով, սահմանային ստանդարտ ստուգման նպատակով կանգնեցված մեքենայում 11 տղամարդ եւ 6 կին է եղել: Նրանք Եվրամիության տարածք են ժամանել Իրաքից, Աֆանստանից, Սիրիայից եւ Պակիստանից: Խմբին ոստիկանություն են տարել:

Ըստ ՏԱՍՍ-ի, բեռնատարի տերը Ռումինիայի քաղաքացի է եղել: Նրան ձերբակալել են մարդկանց ապօրինի փոխադրման մեղադրանքով:

Անցյալ տարի Հունգարիայից Ավստրիա է ժամանել շուրջ կես միլիոն փախստական Սիրիայից եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրներից ու Աֆրիկայից: