Արեւմտյան Ավստրալիա նահանգում հազվագյուտ ոսկեգույն երանգի պարկավոր խլուրդ է հայտնաբերվել, հայտնում է ABC-ն: Նման կենդանիներ հանդիպում են ամեն տասնամյակը մի քանի անգամ:
Պարկավոր խլուրդներն ապրում են միայն Ավստրալիայում, նրանք հազվադեպ են դուրս գալիս մակերեւույթ: Նշվում է, որ այս կենդանիների մասին համեմատաբար քիչ բան է հայտնի:
Ոսկեգույն պարկավոր խլուրդը հայտնաբերվել է Գիբսոնի անապատում: Կենդանուն գտնողները լուսանկարել եւ նկարահանել են նրան, հետո բաց են թողել: Խլուրդին տեսածների կարծիքով, իրենց բախտը շատ է բերել:





























