The Global Drug Survey-ի հետազոտության արդյունքների համաձայն, բրիտանացիներն աշխարհում ազոտի ենթօքսիդի հիմնական սպառողներն են, այն հայտնի է որպես ծիծաղաբեր գազ, հայտնում է The Guardian-ը:
20 երկրում երբեւէ թմրանյութ ընդունած մարդկանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ աճել է ուրախացնող գազի սպառումը, որը նյարդաբանական խնդիրներ է առաջացնում: Այսպես, հետազոտության շրջանակում հարցվածների 8,5 տոկոսը խոստովանել է, որ անցյալ տարի ծիծաղաբեր գազ է օգտագործել: Միաժամանակ ավելի վաղ այդ ցուցանիշը 6,5 տոկոս էր կազմում:
Պարզվել է, որ Մեծ Բրիտանիայում այդ նյութն անհամեմատ ավելի ժողովրդական է, քան ցանկացած այլ երկրում, որտեղ անցկացվել է հարցումը: Պատասխանողների կեսից ավելին (51,3 տոկոս) հայտնել է, որ կյանքում գոնե մեկ անգամ ընդունել է այն, 38 տոկոսը` վերջին 12 ամսվա ընթացքում:




























