Բանվորներն իռլանդական ճահճում 2 հազար տարեկան կարագի հսկայական կտոր են գտել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Շուրջ 10 կգ կշռող գտածոն հայտնաբերել են հնագույն երեք բարոնությունների սահմանին: Գիտնականներին հայտնի է, որ հին ժամանակներում կարագը հաճախ ճահճում էին պահում, սակայն հայտնաբերված կտորը համարում են աստվածներին կատարված ընծայաբերություն:

Ըստ գիտնականների, 2 հազար տարի առաջ մարդիկ կարագը «խորտակում» էին ճահճում, որպեսզի աստվածներն իրենց հողերը պահպանել թշնամու ներխուժումից:

Բանվորները նշել են, որ գտածոն դեռեւս «կարագի հոտ ունի» եւ «միանգամայն ուտելու է» թվում: