Իննամյա ամերիկացի Ջեյմս Սեւիջը ռեկորդ է սահմանել՝ Սան Ֆրանցիսկոյից լողալով մինչեւ Ալկատրաս կղզի եւ հակառակը, հայտնում է Associated Press–ը։
Տղային չեն խանգարել ո՛չ ջրի ուժեղ հոսանքը, ո՛չ սառնությունը։ Այդուհանդերձ Սեւիջը խոստովանել է, որ առաջին կես ժամվա ընթացքում դեմքին հարվածող ալիքները գրեթե համոզել էին իրեն հրաժարվել այդ գաղափարից։
Որպես պարգեւ՝ տղայի հայրը նրան առաջարկել էր սկզբում 100 դոլար, իսկ հետո կրկնապատկել էր գումարի չափը։
Ռեկորդային լողի համար ամերիկացի տղան ծախսել է ավելի քան 2 ժամ։ Սեւիջը դարձել է ամենաերիտասարդ լողորդը, որը կարողացել է այդ ուղով նման փորձ կատարել։ Նախորդ ռեկորդակիրը 10 տարեկան էր։




























