Ամենագեղեցիկ հանցագործ Ջերեմի Միքսը հրապարակել է իր առաջին պրոֆեսիոնալ լուսանկարը, հայտնում է Time–ը։ Դա դիմանկար է, որում ԱՄՆ բնակիչը «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» բասկետբոլային ակումբի գլխարկով է։
Միքսը նվաճել էր համացանցը 2014-ին։ Նրա լուսանկարը հրապարակվել էր Սթոքթոն քաղաքի ոստիկանության Facebook-ի էջում եւ հազարավոր «լայքեր» հավաքել։ Լուսանկարը «լայք» էր ստացել ավելի քան 100 հազար անգամ, դրա տակ մոտ 27 հազար մեկնաբանություն էր գրվել։
Ամերիկացին պատիժ էր կրում ապօրինի հրազենային զենք կրելու համար, սակայն դա նրան չի խանգարել մոդել աշխատելու պայմանագիր կնքել։ 2016-ի մարտին նա ազատության մեջ էր հայտնվել։
Իր լուսանկարները նա հրապարակում է Instagram–ում։





























