Գիտնականները եկել են այն եզրակացության, որ կատուները հիանալի կանխագուշակներ են։ Կիոտոյի համալսարանի գիտնականների հետազոտության համաձայն՝ կատուները կարող են զոհի հայտնվելը կանխատեսել միայն ձայնով։

Բացի այդ, չորքոտանիները հասկանում են պատճառահետեւանքային կապը եւ շրջակա միջավայրի ֆիզիկան։

Մասնագետները 30 կատու են ուսումնասիրել, որոնց դրել են փակ կոնտեյներների առաջ, որտեղից տարբեր ձայներ են եկել։ Կատուներին հատկապես գրավել են այն կոնտեյներները, որոնց մեջ օբյեկտներն աղմուկով են շարժվել։ Դրա արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ  կենդանիները կարող են զգալ գործընթացի եւ ձայնի միջեւ պատճառահետեւանքային կապը։

Գիտնականները կարծում են, որ կատուները ձայնի օգնությամբ հասկանում են, թե որտեղ է գտնվում զոհը, եւ կողմնորոշվում են, թե ինչ անել։ Դա օգնում է վայրի բնության մեջ ապրող կատուներին։