Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը բոլոր ուղղափառ եկեղեցիներին կոչ է արել մասնակցել Կրետե կղզում Համաուղղափառ եկեղեցական ժողովին, որը պլանավորվում է անցկացնել հունիսի 16-26–ը։
Ռուս ուղղափառ եկեղեցին հունիսի 13-ին Բուլղարիայի, Անտիոքի, Վրաստանի եկեղեցիների հետ առաջարկել էր Համաուղղափառ ժողովը հետաձգել մինչեւ հունիսի երկրորդ կեսը։
Ժողովի կազմկոմիտեն «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու որոշումը չի ազդի Ժողովն անցկացնելու որոշման վրա։
Ուղղափառ եկեղեցու Սուրբ եւ Մեծ ժողովն իր աշխատանքն է սկսում հունիսի 16-ին Կրետե կղզու Կոլիմվարի ուղղափառ ակադեմիայում։
Պատրիարք Բարդուղիմեոսը նշել է, որ Ժողովին չմասնակցելու որոշման պատասխանատվությունը կրում են իրենք՝ Եկեղեցիները, քանի որ նրանք չեն հարգում Ժնեւում ընդունած համաձայնագրերը։ Նրա խոսքով՝ դա Ուղղափառ եկեղեցու պատմության մեջ վերջին 1300 տարվա ամենակարեւոր իրադարձությունն է։





























