Ֆրանսուհիների կեսը նախընտրում է շրջազգեստի փոխարեն տաբատ կրել հասարակական տրանսպորտից օգտվելիս, որպեսզի խուսափի սեռական ոտնձգությունից։ Այս մասին գրում է Local–ը՝ վկայակոչելով Տրանսպորտից օգտվողների ասոցիացիաների ազգային դաշնությանը։
Բացի այդ, հարցված կանանց 87 տոկոսը խոստովանել է, որ սեռական ոտնձգության զոհ է դարձել հասարակական տրանսպորտով երթեւեկելիս։ Կանանց հետեւից սուլել են, նրանց լկտի հարցեր են տվել, վիրավորել են, սպառնացել եւ բռնաբարության փորձեր կատարել։
Չնայած, որ այդ միջադեպերի 86 տոկոսը տեղի է ունեցել այլ մարդկանց ներկայությամբ, հիմնականում (89%) ոչ ոք կանանց օգնություն չի ցուցաբերել։
Հետազոտության համաձայն, որին մասնակցել է 6 հազար մարդ, կանանց վախը կարող է ազդել նրանց վարքի վրա։ Հարցվածների 48 տոկոսն ասել է, որ փոխում է հագուստը եւ տաբատ կրում, ինչպես նաեւ շարֆով ծածկում է վզի բացվածքը մետրոյով, ավտոբուսով կամ գնացքով երթեւեկելիս։
Սեռական ոտնձգության զոհ դարձած կանանցից մեկը պարբերականին հայտնել է, որ դիտավորյալ խուսափում է մետրոյի այն վագոններից, որոնցում շատ տղամարդիկ են լինում։





























