Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին բաղադրատոմսերի իր առաջին գիրքն է հրատարակելու, հայտնում է Associated Press–ը: Խոհարարական հավաքածուն լույս կտեսնի 2017-ի հունվարի 3-ին:
Ուինֆրիի գիրքը կոչվոմ է «Սնունդ, առողջություն ու երջանկություն. Բարձր մակարդակի բաղադրատոմսեր համտեսելու ու կյանքը վայելելու համար»:
Բաղադրատոմսերի հավաքածուն հրատարակելու է Flatiron Books հրատարակչատունը:
2015-ին Ուինֆրին ծրագրում էր առաջինը սկսել «Կյանք, որը դու ուզում ես» վերնագրով մեմուարների հրատարակությունից, սակայն ինքնակենսագրականի հրատարակումը անորոշ ժամանակով հետաձգվեց:




























