Կենսաբանները հայտնել են, որ Melomys rubicola տեսակի խճանկարապոչ առնետը գլոբալ տաքացման առաջին զոհն է դարձել կաթնասունների շրջանում, տեղեկացնում է The Guardian պարբերականը:
Առնետը Տորեսյան նեղուցի կղզիներից մեկի (կղզին Բրամբլ-Քեյ անունն է կրում) էնդեմիկներից է: Նրա երկարությունն ընդամենը 340 մմ է, իսկ լայնությունը` 150 մմ: Կղզին գտնվում է Ավստրալիայի հյուսիսային ափին:
Melomys rubicola առնետը միակ էնդեմիկ կաթնասունն էր, որն ապրում էր Մեծ Արգելախութի վրա: 2004 թվականից ջրի բարձրացման հետեւանքով առնետների գոյության տարածքը 97 տոկոսով կրճատվել է` 2,2-ից մինչեւ 0,065 հա:
Melomys rubicola առնետները կղզում առաջին անգամ հայտնաբերվել են 1845 թվականին: 1978-ին, գիտնականների գնահատականով, կրծողների թիվը մի քանի հարյուր առանձնյակի է հասել: Կենդանիներին կղզում վերջին անգամ տեսել են 2009-ին, իսկ այժմ, կղզու մանրամասն հետազոտումից հետո, կենսաբանները եզրակացրել են, որ առնետները վերացել են գլոբալ տաքացման հետեւանքով` դառնալով դրա առաջին զոհերը կաթնասունների շրջանում:




























