«Գահերի խաղ» սերիալի գլխավոր հերոսներից մեկի` Ջոն Սնոուի նմանակը սոցցանցերի աստղ է դարձել, հայտնում է Daily Mail-ը:
Ամերիկացի Ջոսայա Մարտինը ինտերնետում հայտնի է դարձել ժողովրդական կերպարին իր նմանության շնորհիվ: Թերթը նշում է, որ նմանակն այնքան իրական է, որ նրա ընկերուհին իրենց ապագա երեխային «փոքրիկ Սնոու» է կոչում:
Մարտինն ինստագրամ եւ թվիթեր ունի, որոնցում նա կանոնավորապես սելֆիներ է հրապարակում #ջոնսնոուինմանակ հեշթեգով:
«Գահերի խաղում» Ջոն Սնոուի դերը խաղում է բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը:





























