Շոտլանդիայում կատուն պատահաբար զբոսանավով շուրջ 370 կմ է անցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով BBC-ն:

Կատուն զբոսանավ է բարձրացել Հարրիս կղզում եւ հասել մինչեւ Օբան քաղաք, որտեղ նրան ժամանակավոր ապաստան են տրամադրել: Կատվին գտել է կենդանիների սիրահարը, որը նկատել է ճանապարհորդին եւ նրան տեղի անասնաբույժների մոտ տարել:

Այժմ փորձում են կատվին վերադարձնել Լեւերբուրգ քաղաք, որտեղ անտուն կատվին հետեւում էին տեղի ձկնորսները: