Հայաստանը Թուրքիայից սկսելու է երկայնաձուկ ներմուծել, ինչը թուրք գործարարների կարծիքով կարող է դառնալ երկու երկրների միջեւ սահմանի բացման առաջին փուլը: Փակ սահմանն ազդում է գների վրա, քանի որ արտահանողները ստիպված են կրկնակի վճարել մաքսային տուրքերը: Ապրանքները Հայաստան են ներմուծվելու Վրաստանի տարածքով:

«Որքան շուտ մենք սկսենք երկկողմ առեւտրային հարաբերությունները, այնքան շուտ կբացվի սահմանը: Հայաստանը 3,5 մլն բնակչություն ունի, Թուրքիան՝ 75: Եթե սահմանը բացվի, հայ գործարարների համար մատչելի կլինի մեծ շուկան»,- հայտարարել է Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի անդամ Այհան Ֆիդանը, գրում է թուրքական Hurriyet-ը:

Նրա խոսքով, բացի ձկից, Հայաստան է արտահանվելու նաեւ Թուրքիայում աճեցված նարինջ: Բեռնափոխադրումների ժամկետների ու պայմանների համաձայնությունը ձեռք է բերվել կես տարի առաջ: