Իտալական La Strana Officina դիզայնի գրասենյակը ներկայացրել է Cellini Uomo հեծանիվի լյուքս տարբերակը, որի արտադրության ժամանակ օգտագործվել է 999 հարգի ոսկի։ Այս մասին հայտնում է Luxurylaunches–ը։
Ղեկի եւ տիտանե առանցքների վրա ամրացրած ոտնակների մի մասը անոդացման միջոցով ծածկված է ոսկու շերտով։ Ընդ որում, ղեկի ձախ կողմը եւ նստատեղը զարդարված են օձի կաշվի իմիտացիայով։
Արգելակը գործի է դրվում ջոյսթիկի օգնությամբ։ Հեծանիվն ունի ֆիքսված փոխանցման տուփ եւ ուժեղացված պողպատե շրջանակ։ Տրանսպորտի այս միջոց գինը չի հաղորդվում։
La Strana Officina–ն հիմնվել է 2009-ին Ֆլորենցիայում եւ զբաղվում է լյուքս դասի յուրահատուկ հեծանիվների մշակմամբ։





























