Մեքսիկայում ձերբակալել են թմրավաճառ Հեկտոր «Էլ Գուերո» Պալմային, որը վերջերս էր դուրս եկել ամերիկյան բանտից, որտեղ հայտնվել էր կոկաինի վաճառքի համար, փոխանցում է Reuters–ը։

Թմրաբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանի նախկին համախոհին կալանավորել են Մատամորոս քաղաքում։ Նրան ներկայացված մեղադրանքը դեռ չի նշվում։

Պալման մեքսիկական խիստ ռեժիմով բանտում 5 տարի է անցկացրել։ 2007-ին նրան արտահանձնել էին ԱՄՆ։ Նա 16 տարի ազատազրկման էր դատապարտվել, սակայն կարգապահ վարքի համար ավելի շուտ էր ազատվել եւ ուղարկվել հայրենիք։

Հաղորդվում է, որ մեքսիկացի պաշտոնյաները Կարճլիկի ձերբակալությունից հետո զգուշորեն են վերաբերվում Պալմային՝ հավի առնելով Սինաոլա թմրակարտելի հետ նրա կապերը։