Ամերիկացի միլիարդատեր Լեոն Բլեքը դատարանում ապացուցել է Պաբլո Պիկասոոյի հանրահայտ «Կնոջ կուրծքը» քանդակի նկատմամբ իր սեփականության իրավունքը։ Տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցող արվեստի գործի սեփականության իրավունքը վիճարկում էր Կատարի թագավորական ընտանիքը, հայտնում է New York Daily News–ը։
Հունվարին Մանհեթենի Gagosian Gallery արվեստների պատկերասրահի սեփականատերը դատի էր տվել Կատարի միապետության շահերը ներկայացնող Pelham Europe ընկերությանը։ Պատկերասրահն ապացուցում էր, որ 2015-ի մայիսին ինքն օրինական հիմունքներով գնել է քանդակը մեծն նկարչի աղջկանից՝ Մայա Վիդմայեր–Պիկասոյից՝ դրա դիմաց վճարելով 106 մլն դոլար, իսկ հետո այն վերավաճառել է միլիարդատիրոջը։ Pelham Europe–ը վիճարկում էր գործարքի իսկությունը, քանի որ Պիկասոյի դուստրն ավելի վաղ խոստացել էր արվեստի գլուխգործոցը վաճառել Կատարի թագավորական ընտանիքին 42 մլն դոլարով։
«Մենք ուրախ ենք, որ Պիկասոյի հարազատներ եւ Pelham Europe–ի միջեւ վեճը կարգավորվել է, եւ պարոն Բլեքը կստանա իր քանդակը»,– ասված է պատկերասրահի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ կողմերը գոհ են մնացել դատարանի վճռից։





























