Շանհայի «Դիսնեյլենդը» բացվել է հանրության առաջ, հայտնում է ABC News-ը: Զվարճանքի համալիրի կառուցման բանակցությունները շարունակվում էին ավելի քան 10 տարի, շինարարության վրա եւս հինգ տարի է ծախսվել, իսկ փորձարկումն անցկացրել են մի քանի շաբաթ:
Բացման արարողությանը հնչել է «Let it Go» երգը դիսնեյյան «Սառը սիրտը» մուլտֆիլմից: Այն նվագել է չինացի հայտնի դաշնակահար Լան Լանը:
Հնչել է նաեւ «Ignite the Dreamer Within» ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ համալիրի բացման համար, ինչպես նաեւ այլ երգեր:
Փորձագետների կանխատեսումների համաձայն, Շանհայի «Դիսնեյլենդը» աշխարհում ամենաայցելվող թեմատիկ այգին կդառնա եւ ամեն տարի առնվազն 15 մլն հյուր կընդունի:





























