2016-ի հունիսի սկզբին Յելի համալսարանի պատմաբանները մարդկության ընթացքում գոյություն ունեցած քաղաքների ու դրանց բնակչության մասին տվյալների խոշորագույն բազա են ստեղծել: Այդ հետազոտության հիման վրա նկարահանված պատմական տեսահոլովակի մասին հայտնում է Lenta–ն:
Քարտեզագրման ու վիճակագրության նախագծերի հեղինակ Մաքս Գալկան հավաքել է բոլոր տվյալները ու ցույց տվել մոլորակի ուրբանիզացիան զարգացման մեջ: Երկիր մոլորակի քարտեզի վրա 6500 տարվա ընթացքում քաղաքների ստեղծումն ու անհետացումը ցուցադրված է երեքրոպեանոց տեսահոլովակում, հայտնում է Lenta–ն:




























