Աշխարհի ամենաշատ դաջվածք ունեցող թոշակառուն` Թոմ Լեպպարդը մահացել է Շոտլանդիայում, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Daily Mail-ին: Նա 80 տարեկան էր:
Լեպպարդի մարմնի 99,9 տոկոսը դաջվածքներով էր ծածկված: Նկարները ընձառյուծի մորթի էին հիշեցնում:
Հարցազրույցներից մեկում Շոտլանդիայի բնակիչը խոստովանել էր, որ չի ափսոսում իր դաջվածքների համար, որոնք սկսել էր անել հանուն փողի: Լեպպարդը նաեւ նշել է, որ ընձառյուծների հետ կապ չի զգում: Ռեկորդակրի խոսքով, դաջվածքները փոխել են ոչ թե իրեն, այլ մարդկանց մասին կարծիքը:





























