ԱՄՆ-ում ֆրանսիական բուլդոգի ձագը մտերմացել է խոճկորի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Metro-ն:

Ընկերներն ապրում են Թենեսիում: Շան անունը Քիվա է, խոճկորինը՝ Փինաթ: Նրանց տերերը նաեւ Փայփեր անունով խոզ ունեն, սակայն փոքրիկ բուլդոգը նրա հետ առայժմ այնքան էլ լավ հարաբերություններ չունի:

Իսկ Փինաթից Քիվան երբեք չի բաժանվում: Խոճկորը պետք է ապրեր փոքրիկ վանդակում, որտեղ նրան մեծացնելու էին՝ հետագայում մորթելու համար: Սակայն խոզուկին փրկել են, եւ հիմա նա բուլդոգի մտերիմ ընկերն է: