Ֆրանսիայում հունիսի 13-ին ահաբեկչի հարձակման հետեւանքով զոհված ոստիկանների հիշատակը հարգելու արարողության ժամանակ երկրի ղեկավարի համար տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին գրում է Lenta-ն:
Նախագահ Ֆրանսուա Օլանդն անցել է իրավապահների կողքով եւ սեղմել նրանց ձեռքը: Ոստիկաններից մեկն անշարժ կանգնել է եւ որեւէ կերպ չի արձագանքել պետության ղեկավարի պարզած ձեռքին: Նախագահն անցել է առաջ:
Սպան չի սեղմել նաեւ Օլանդին հետեւող վարչապետ Մանուել Վալսի ձեռքը:
RT-ի հաղորդմամբ, Մանուել Վալսը մոտեցել է ոստիկանության աշխատակցին եւ, ենթադրաբար, նրան դիտողություն արել, սակայն չի հստակեցվում, թե հատկապես ինչ է ասել:




























