Զիմբաբվեում հաջողվել է բուժել փղին, որին վիրավորել էին որսագողերը: 

Կենդանուն Mana Pools ազգային պարկում հայտնաբերել էին անասնաբույժները: Անասնաբույժների վարկածով, նա գլխում գնդակով երկուսից վեց շաբաթ է անցկացրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Փղոսկր փնտրող որսագողերը հաճախ են ներթափանցում այգի:  

Բժիշկ Լիզա Մարաբինին Բի-բի-սի-ին պատմել է, որ իրենք փղին քնեցրել են եւ մաքրել են նրա վերքերը, բայց արդյունքում որոշում են կայացվել գնդակը թողնել այնտեղ, որտեղ հայտնվել է. այդպես ավելի անվտանգ է կենդանու առողջության համար: 

Վիրավոր փիղը մոտ 25 տարեկան է, նա հետագա բժշկական խնամքի կարիք չի ունենա: Նա երկու հրազենային վնասվածք ունի` գլխում եւ ուսին: 

Նա ոչ մի ագրեսիա չի դրսեւորել մարդկանց հանդեպ: 

«Նա ասես գիտե, որ մենք կողքին ենք իրեն օգնելու համար», - ասել է բժիշկ Մարաբինին: