Բրազիլիայի դատախազությունը հայտնաբերել է երկրի զբոսաշրջության՝ հրաժարական տված նախարար Էնրիկե Ալվեսի գաղտնի բանկային հաշիվը, որը բացված է Շվեյցարիայի բանկերից մեկում, հայտնում է BBC–ն։

Բրազիլիայի գլխավոր դատախազ Ռոդրիգու Ժանոտը Ալվեսի գաղտնի հաշվի մասին վկայականն ուղարկել է Շվեյցարիայի գերագույն դատարան։ Նախկին նախարարն ինքը հերքում է բոլոր մեղադրանքները։