Նավթի գները բարձրացել են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ռիսկի նվազման շնորհիվ. Brent ապրանքանիշի օգոստոս ամսվա ֆյուչրսները թանկացել են մինչեւ մեկ բարելի դիմաց 50,03 դոլարի մակարդակ: Հունիսի 17-ին առք ու վաճառքի ավարտի համեմատ, էտալոնային տեսակի գինն աճել է 1,73 տոկոսով: Այդ մասին վկայում են լոնդանյան ICE բորսայի տվյալները:
WTI ապրանքանիշի նավթի գները նվազել էին մինչեւ մեկ բարելի դիմաց 49,34 դոլարի մակարդակ, ուրբաթ առք ու վաճառքի ավարտին աճը կազմել է 1,61 տոկոս, հայտնում է Lenta-ն:




























