Աֆղանստանի ստորին պալատի պատգամավորները հունիսի 20-ին հաստատել են Աբդուլլահ Խան Հաբիբի թեկնածությունը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում, իսկ Մասում Սթանքզաին նշանակվել է Ազգային անվտանգության տնօրինության ղեկավար, հայտնում է Tolo News–ը։

Նրանց թեկնածությունը խորհրդարանին էր ներկայացրել երկրի փոխնախագահ Մուհամմադ Սարվար Դանիշը։

Հաբիբը նախկինում զբաղեցնում էր ցամաքային զորքերի շտաբի պետի պաշտոնը, իսկ ավելի ուշ նշանակվել էր պաշտպանության նախարարի ժ.պ։ Սթանքազին կառավարությունում մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել նախկինում։